Պաշտոնից ազատվել է նաև ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը. Սուրեն Պապիկյան
«Զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ, կորպուսի հրամանատարի տեղակալը, թիկունքի պետք-կորպուսի հրամանատարի տեղակալը, թիկունքի և ԳՇԾ գծով տեղակալը»,-կառավարության նիստում հայտնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ զորամասի հրդեհի պատասխանատուների նկատմամբ կիրառված պատժամիջոցները:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե քանի՞ սպայի հիշատակեց պապիկյանը, որին ՊՆ նախարարը պատասխանեց, որ երկուսի՝ կորպուսի շտաբի պետի և թիկունքի գծով տեղակալների:
Շարունակելով պաշտոնանկ արված սպաների ցուցակի ներկայացումը՝ Պապիկյանն հայտնեց, որ դրանց թվում են նաև մարտական գծով կորպուսի հրամանատարի տեղակալը:
Նրա խոսքով՝ պաշտոնից ազատվել են նաև կորպուսի համապատասխան զորամասի շտաբի պետը, այդ զորամասի թիկունքի գծով հրամանատարի տեղակալը, ինժեներական ծառայության պետը, ինժեներասակրավորկան վաշտի հրամանատարը և զինված ուժերի թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը:
«Ես ճիշտ եմ հասկանում, որ այդ բոլոր պաշտոնյաները ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանը իրականացնելու այս կամ այն չափով պատասխանատվություն են ունեցել»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
Սուրեն Պապիկյանը հաստատեց, որ նրանք ի պաշտոնե առնչվում են խնդրին:
«Մինչև ամենամանրամասը քրեաիրավական գնահատական կտրվի դեպքին, իրենց պաշտոնավարումը նպատակահարմար չէ»,-ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Ինքնապաշտպանական բնազդով 5 լիտրանոց բենզինով տարան շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
- Դատախազությունը՝ 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած դեպքի մասին
- ՊՆ զորամասի կացարանում հրդեհ է բռնկվել. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան