«Պատիվ ունեմ». Զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը բանակի նկատմամբ ցուցաբերած հանցավոր անտարբերության հետևանք է
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ.
«ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը պետական կառավարման համակարգի փլուզման, Զինված ուժերում առկա բարձիթողի վիճակի և ռազմաքաղաքական իշխանության՝ բանակի նկատմամբ ցուցաբերած հանցավոր անտարբերության հետևանք է:
Հայաստանի այս իշխանությունը մեր ժողովրդին միայն մահ ու աղետ է բերում, իսկ գլխատված բանակի պայմաններում, ցավոք, այսպիսի ողբերգությունները մեր իրականության մեջ անխուսափելի են դարձել:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն իր ցավակցություններն է հայտնում զոհված 15 զինծառայողների ընտանիքներին, մտերիմներին և ծառայակից ընկերներին, իսկ վնասվածքներ ստացած զինծառայողներին մաղթում շուտափույթ ապաքինում:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հետամուտ է լինելու ողբերգության իրական մեղավորներին իրավական ու քաղաքական պատասխանատվության ենթարկելու հարցում»։
Հարակից հրապարակումներ`
- Թարվերդյան. Պաշտպանության ու ներքին գործերի նախարարներն ի՞նչ էին անում կառավարության այսօրվա նիստին
- «Զարմանալի է՝ մարդը կարող է կորպուսի հրամանատարին ազատի, ինքը հանգիստ նստի կառավարության նիստում»
- «Իսկ սահման պահող զինվորը ցրտաշունչ ձմռանը կացարանը տաքացնում է հնամենի վառարանով»
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Սա է իշխանությունների ասած «N զորամասը»
- Էդիկ Բաղդասարյան. Սա երկրորդ դեպքն է, երբ զինվորները վառվում են իրենց կացարաններում
- Ինքնապաշտպանական բնազդով 5 լիտրանոց բենզինով տարան շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
- ՊՆ զորամասի կացարանում հրդեհ է բռնկվել. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին