Ռուբեն Վարդանյանը ցավակցել է հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ցավակցել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհոված զինծառայողների ընտանիքներին։
«Խորը ցավով տեղեկացա այս գիշեր Գեղարքունիքի մարզում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած սարսափելի ողբերգության մասին, որի հետևանքով ունենք ցավալի կորուստներ։
Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, կիսում եմ նրանց վիշտը»,- գրել է Ռուբեն Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնում զինվորների մահվան պատճառ դարձած հրդեհից
- ՊՆ զորամասի կացարանում հրդեհ է բռնկվել. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան