«Փաստ». Իշխանությունները «հաջողացրեցին» չորս տարում ամբողջովին խախտել հարկաբյուջետային ոսկե կանոնը
«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀ պետական պարտքը, նախորդ տարեվերջի տվյալներով, վաղուց հատել է 10 մլդ-ի սահմանը: Մասնագետներն անընդհատ ահազանգում են, որ այս առումով ևս Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հատել է բոլոր «կարմիր գծերը», իսկ Փաշինյանն իր հերթին պարբերաբար հայտարարում է, թե վարկեր վերցնելու մեջ վատ բան չկա, թե չկա երկիր, որ պարտք չունենա և այլն։
Այնինչ, նույն Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ միշտ դեմ էր քվեարկում բոլոր վարկային համաձայնագրերին՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ վարկն ինչ նպատակներով էր օգտագործվելու։ Անցյալ տարվա վերջին ԱԺ-ն վավերացրեց ևս մի քանի վարկային համաձայնագրեր:
Այսպիսով, այս իշխանությունները «հաջողացրեցին» չորս տարում ամբողջովին խախտել հարկաբյուջետային ոսկե կանոնը՝ գերազանցելով ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի առավելագույնը 60 %-ի շեմը. այն կազմում է գրեթե 64 %։ Սակայն, ինչպես երևում է, այս ամենը դեռ «ծաղիկներն» են, և Փաշինյանի կառավարությունը շարունակում է վարկ վերցնելու քաղաքականությունը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, փետրվար-մարտ ամիսներին նոր վարկային համաձայնագիր է ստորագրվելու։ Խոսքը Ասիական բանկից նոր՝ բավական մեծ ծավալի վարկի մասին է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ գումարները հիմնականում ուղղվելու են պետական որոշ համակարգերում նոր փոփոխություններ իրականացնելուն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան