Քաղաքական 15:17 19/01/2023

ՀՀ իշխանությունները բացարձակապես չեն խառնվում ԼՂ իշխանությունների գործերին. ՔՊ-ական պատգամավոր

«Ես չէի շտապի այդպիսի եզրահանգումներ անել, որ խաղաղության պայմանագրի գործընթացը փակուղում է»,- այսօր խոհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

Նրա խոսքով՝ դա երեկ վերահաստատել է ԱԳ նախարարը, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ քննարկումները շարունակվում են, Հայաստանը վերջին առաջարկներն ուղարկել է Ադրբեջանին և սպասում է արձագանքի։

«Իհարկե, Ադրբեջանի գործողությունները խոչընդոտում են գործընթացին, խոսքը թե Լաչինի միջանցքի փակման, թե Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման և զորքերի հետ չքաշելու մասին է, ինչպես նաև այն քաղաքական հայտարարությունների, որոնք արվում են Ալիևի կողմից»,- ասաց Սարգիս Խանդանյանը։

Պատգամավորը նաև հիշեցրեց, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել, վերջինս պատրաստակամություն է հայտնել որպես միջնորդ նպաստել խաղաղության պայմանագրի առաջխաղացմանը. «Մենք մեր ուղենիշներից չենք ընկրկում և շարունակելու ենք ամեն ինչ անել, որ դա իրականություն դառնա»:

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացը մեկնարկել է Վաշինգոտոնում, բայց Հայաստանը միշտ ասել է, որ պատրաստ է յուրաքանչյուր հարթակում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ:

Խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում որպես երաշխավոր ո՞ր կողմն է ավելի ցանկալի հարցին ի պատասխան` Սարգիս Խանդանյանն ընդգծեց՝ կարևոր է, որ միջնորդ կողմը կարողանա երաշխավորել այդ պայմանագրի կենսունակությունը։ 

Նրա խոսքով՝ գործընթացը կատարվում է Միացյալ Նահանգների միջնորդությամբ սկսված գործընթացի տրամաբանությամբ, ևւ հայկական կողմի համար կարևոր է երաշխիքների հատվածը:

«Երաշխիքների մասին խոսելիս պետք չէ մտածել` որևէ երկիր որեւէ կերպ երաշխավորելու է իր ֆիզիկական կամ որևէ ներկայությամբ այդ պայմանագրի գոյությունը: Օրինակ, երաշխիք կարող է լինել, օրինակ, զորքերի հետքաշումը և ապառազմականացումը սահմանի երկայնքով և այլն: Կարևոր է, որ միջնորդը նպաստի, որ այս համաձայնությունները ձեռք բերվեն, և մեր ակնկալիքն է բոլոր միջնորդներից՝ լինի դա Ռուսաստանը, ԵՄ-ն, թե Միացյալ նահանգները, որ կարողանան ապահովել փոխընդունելի առաջարկների հաստատումը և ձևակերպումը խաղաղության պայմանագրի տեքստի մեջ»,- ասաց նա։ 

Լրագրողի հարցին, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչները հանդիպել են, կարծում է, որ Լաչինի միջանցքի հարցը հնարավոր է շուտով լուծվի, իսկ դրանից հետո հայտարարեցին, որ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, բայց առաջընթաց չկա այդ հարցում, արդյոք միջանցքի բացման հետ կապված որևէ առաջարկ Ադրբեջանը ներկայացրե՞լ է, Սարգիս Խանդանյանը պատասխանեց.

«Այո, տեղի է ունեցել հանդիպում, դա հաստատել են նաև ԼՂ մեր գործընկերները: Այս հարցի շուրջ առաջընթացը Լաչինի միջանցքի բացումն է, դա պետք է լինի հիմնական պահանջը և ենթադրում եմ, որ բանակցությունների առանցքում դա է եղել, բայց մինչ այսօր Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։ Այսինքն՝ բանակցությունների արդյունքները առայժմ տեսանելի չեն: Թե լրացուցիչ  ինչ դետալներ են քննարկվել այդ բանակցությունների ընթացքում, ես տեղյակ չեմ»:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե խոսվեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հնարավոր պաշտոնանկության մասին, որը հերքվեց, հիմա էլ խոսակցություններ կան, որ այս հարցով Հայաստանի իշխանություններն են ճնշում գործադրում Արցախի իշխանությունների վրա, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները բացարձակապես չեն խառնվում ԼՂ իշխանությունների գործերին և ներքաղաքական կյանքին:

«Սա նորմալ է և հենց այդպես էլ պետք է լինի, մենք ի սկզբանե առաջնորդվել ենք հենց այս տրամաբանությամբ: Ձեր հարցը որևէ կերպ հնարավոր չի հաստատել և դա չի համապատասխանում իրականությանը։ Ինչ վերաբերում է ջանքերին, մենք բազմիցս արձանագրել ենք, թե ով ինչ պարտավորություն ունի Լաչինի միջանցքում և շարունակում ենք հույս հայտնել, որ բոլորն իրենց պարտավորությունները կկատարեն հնարավորինս արագ՝ հաշվի առնելով նաև միջազգային հանրության կողմից կատարված հստակ արձանագրումներն ու գնահատականները պատասխանատուների և պատասխանատվության վերաբերյալ:

Հույս ունենք, որ վերջիվերջո թե ռուսական խաղաղապահ զորախումբը, թե պատասխանատու այլ սուբյեկտներ կկարողանան լուծել այս հարցը և կստիպեն Ադրբեջանի ղեկավարությանը ապաշրջափակել Արցախը, բացել Լաչինի միջանցքը: Լավրովի հայտարարությունները, որը հույս է հայտնել, որ միջանցքը կբացվի, ես որևէ կերպ չեմ ուզում մեկնաբանել, քանի որ չգիտեմ, թե ինչ հիմքեր է ունեցել իր խոսքում Լավրովը»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:51
Փաշինյանն ու կինը կողմ են տրանսպորտի թանկացմանը
Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը կողմ է Երևանում հանրային տրանսպորտի թանկացմանը, իսկ թանկացմանն ուղղված քննադատությունները հա...
Աղբյուր` Panorama.am
14:47
Օրենքով ամեն մարզպետ տեղակալ պետք է ունենար՝ պատասխանատու աշխարհազորի գծով, բայց 4 տարի է չկան. Գեղամ Մանուկյան
«Օրենքի նախագծերի փաթեթով  առաջարկվում աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, սահմանել նրա խնդիրները, դերը,...
Աղբյուր` Panorama.am
14:22
«Ես կարող եմ հաղթել ցանկացածին». Արման Ծառուկյանը չի բացառել, որ կմենամարտի Չենդլերի հետ
Խառը մենամարտերի ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը չի բացառել, որ իր հաջորդ մրցակիցը կլինի չեմպիոնի կոչման նախկին մրցակից ամերիկացի Մայքլ...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ձեր մատը հօդս մի տնկեք. Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
«Պարոն Մանուկյան, երբ մտնում եք դահլիճ ու  ձեր գործընկերոջ ուղղությամբ ձեր ցուցամատը  վեր եք տնկում, դա ի՞նչ է...
Աղբյուր` Panorama.am
14:01
Հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս 1-2 աստիճանով
Երևանում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:55
Լավրովը՝ Միրզոյանին. Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար
«Դիտարկում ենք առկա բոլոր խնդիրները։ Մենք միշտ գնահատել և շարունակում ենք արժևորել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Մենք ԵԱՏՄ-ն լքելու որևիցե միտում չունենք. Ալեն Սիմոնյան
«Այդ գործընթացը Հայաստանի ժողովրդի կամքն է, և մենք այդ  կամքը քննարկելու, քվեարկելու, որոշում ենք կայացնելու Ազգային ժողովում, դրանից...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մեկնարկել է Միրզոյան-Լավրով ընդլայնված կազմով հանդիպումը
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ խոսնակը։
Աղբյուր` Panorama.am
13:27
Նիկոլ Փաշինյանն օլիգարխներին թողած՝ ընկել է ժողովրդի երկու կոպեկի հետևից. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է  աղբարկղ նետել հայտարարգրման մասին օրենքը։ ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Իրավական աջակցության կարիք ունենք. Լրագրող Անի Գևորգյանի ահազանգը
«NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանն հազանգում է՝ իրավական աջակցության կարիք ունեն։ Բանն այն է, որ ԱԺ նիստի...
Աղբյուր` Panorama.am
12:39
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ «Արցախ» ասաց, ապա ուղղեց իր «սխալը»՝ չորս անգամ կրկնելով «Ղարաբաղ»
«Հետևում ենք դատավարությանը, գիտենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում,  բայց արձագանքելու որևէ բան չկա»,- լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
12:19
Պարո՛ն Խաչատրյան, մարդ ներկա չի՝ դուք ինչ-որ կլիշեներ եք փորձում կպցնել. Լարված վիճակ Ալեն Սիմոնյանի և Արթուր Խաչատրյանի միջև
«Տիկին Վարդանյան, շնորհակալություն, որ ձեր կուսակցության ներկայացրած թեկնածուին հղում կատարելն համեմատեցիք ոչ կոռեկտ արտահայտության հետ,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Բաբկեն Պիպոյան. Որքան էլ փորձեն մանիպուլացնել, ժամերով կանգառում սպասող թոշակառուն չի կարող չնկատել, որ տրանսպորտն էականորեն թանկանում է
«Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տարածած տեսանյութում թոշակառուների...
Աղբյուր` Panorama.am
12:08
Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում, տարհանվել է 117 սան և 29 աշխատակից
Հունվարի 21-ին, ժամը 10։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:59
Հայտարարագրման համակարգը պետք է չեղարկվի. Մեսրոպ Առաքելյան
«Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու...
Աղբյուր` Panorama.am
11:47
«Թել-Սել»-ի հետ ապօրինի պայմանագիրը պետք է չեղարկվի. Մանուկյան
«Տրանսպորտի թանկացման ուղիղ պատասխանատուն Արամ Զավենի Սարգսյանն է, իր թիմակիցներն ասել են՝ իր հետ քննարկել ենք, ինքն ասել են «ես...
Աղբյուր` Panorama.am
11:38
Դուրս եկավ, որ հայ ժողովուրդը «Facebook»-ում փայատեր է դառնում. Սիսակ Գաբրիելյան
«Մենք հնարավորություն ենք տալու, որ «Facebook»-ում, «Apple»-ում  և մնացած տեղերում մի քիչ ավելի շատ ներդրում...
Աղբյուր` Panorama.am
11:28
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am
10:26
Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
Ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։  ՊԵԿ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
10:15
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
«Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս»...
Աղբյուր` Panorama.am
09:46
Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու տրանսպորտի թանկացման հարցը։...
Աղբյուր` Panorama.am
09:36
Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.  «Այսօր շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հունվարի 21-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 21-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}