Չպետք է ամեն ինչ փաթաթենք մեկ մարդու գլխին. ՔՊ-ական պատգամավորը՝ Պապիկյանի հրաժարականի մասին
Քաղաքական և քրեաիրավական պատասխանատվության մասին կխոսենք, երբ դեպքի մանրամասներն ամբողջությամբ պարզվեն։ Այս մասին խոհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե Գեղարքունիքի զորամասում հրդեհի հետևանքով տեղի ունեցավ ողբերգական դեպքից հետո արդյոք պաշտպանության նախարարը չպետք է հրաժարական ներկակացնի։
Դիտարկմանը՝ դա նշանակում է, որ չի բացառում նախարարի հրաժարականը, վերջինս, նշեց.
«Ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Կարծում եմ՝ հարցն այս պահին տեղին չէ քանի դեռ հանգամանքները պարզված չեն։ Պաշտպանության նախարարը, իշխանությունն է քաղաքական պատասխանատուն երկրում տեղի ունեցած յուրաքանչյուր իրավիճակի համար, բայց դա չի նշանակում, որ միանգամից պետք է փորձենք գտնել քավության նոխազների և ամեն ինչ փաթաթենք մեկ մարդու վզին»։
Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ պետք է ուսումնասիրեն և պատասխանատվության ենթարկեն նրանց, որոնց տիրույթում է եղել այս ամենը։
Նա միաժամանակ նշեց, որ ողբերգական դեպքերից հետո միայն սկսում ենք մի շարք խնդիրներով մտահոգվել, դրանցով զբաղվել։ Ըստ նրա՝ կան օրենքներ, կանոնակարգեր, որոնք պահպանելու դեպքում նման ողբերգական դեպքեր տեղի չեն ունենա։ Նա հիշեցրեց 2022 թ-ի օգոստոսին «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթունը՝ նշելով, որ պետք է ամեն ինչ անեն՝ բացառելու նման երևույթները։
ՀԻշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղ պայմաններում նման կորուստ ունենալն անընդունելի է. Սեյրան Օհանյան
- Քաղաքացիները պահանջում են Պապիկյանի հրաժարականը
- Պաշտոնից ազատվել է նաև ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը. Սուրեն Պապիկյան
- Փաշինյանն էլ, պաշտպանության նախարարն էլ, դիլետանտների ողջ խմբակն էլ պետք է հրաժարական տային. Մամիջանյան
- Դատախազությունը՝ 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած դեպքի մասին
- Հրդեհները չեն կանխվում ծառայողական քննություններով ու շրջաբերականներով
- ՊՆ զորամասի կացարանում հրդեհ է բռնկվել. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան