Ռուբեն Մելիքյան. Ես պահանջում եմ պահանջելուց կամ չպահանջելուց զատ՝ վերջապես ինչ-որ բան անել
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Անիմաստ նախագծերի վրա, սեփական բարեկեցությունը բարձրացնելու վրա միլիոններով փող ծախսող քաղաքական թիմը պատասխանատու չի՞ թերֆինանսավորման ու լքվածության պատճառով տեղի ունեցած այդ սահմռկեցուցիչ ողբերգության համար։ Ո՞նց կարող է նման բան լինել։ Բա ո՞վ է պատասխանատու։ «Նախկինները՞», ռուսները՞, թե՞ «միջազգային հանրությունը»։ Թե՞ հերթական անգամ ամեն ինչ կբարդեն զինվորականների վրա…
Ես դրանց հրաժարականը չեմ պահանջում, որովհետև թշնամու կամակատար ու դավաճան քաղաքական թիմից որևէ բան պահանջելն անմտություն է։ Ես պահանջում եմ պահանջողներից ու իմ պես չպահանջողներից։ Ես պահանջում եմ պահանջելուց կամ չպահանջելուց զատ՝ վերջապես ինչ-որ բան անել, որ գլխակեր ստահակների պատիժը վերջապես վրա հասնի»։
Հարակից հրապարակումներ`
- Ղազինյան. Շտապում են, շատ են շտապում քաղաքական այրերը փակել այս թեման ու դրանով ավելի են խորացնում կասկածները
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր ցավակցությունն է հայտնել հրդեհից զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Սա է իշխանությունների ասած «N զորամասը»
- Էդիկ Բաղդասարյան. Սա երկրորդ դեպքն է, երբ զինվորները վառվում են իրենց կացարաններում
- Ինքնապաշտպանական բնազդով 5 լիտրանոց բենզինով տարան շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
- Դատախազությունը՝ 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած դեպքի մասին
- Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնում զինվորների մահվան պատճառ դարձած հրդեհից
- ՊՆ զորամասի կացարանում հրդեհ է բռնկվել. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան