15 երեխա ողջ-ողջ վառվեցին. Զոհված հերոս Դավիթ Առուշանյանի մայր
«Երեկ մեր տղաներն են զոհել, այսօր մեկինն է զոհվելու մյուս օրն էլ՝ մյուսինն է զոհվելու։ Այսպես գնալու ենք, այսպես ապառվելու ենք։ Եկել է ճիվաղը, որպեսզի սպառի հայ ժողովրդին»,- լրագրողների հետ զրույցում ասաց զոհված հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ տիկին Լիդան։ Նա և Արցախյան երրորդ պատերազմին զոհված զինծառայողներ ծնողները քննչական կոմիտեի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։
«Իմ որդին նահանջի հրաման չի լսել, Արցախն է պաշտպանել՝ հետևում Արցախն է, նահանջի տեղ չկա։ Այսօր այդ Արցախը շրջափակման մեջ է, ոչ մեկի պետքը չէ։ Ամբողջ աշխարհը խոսում է Արցախից, մեր ղեկավարությունը չի խոսում։
25 հազար ոստիկանություն մի ճիվաղ է պահում, որպեսզի Հայաստանը կործանի։ Արցախը կործնել է։ Արցախցիներ՝ չլսեք այս ճիվաղին։ Ձեզ կործանել է։ Արցախի ղեկավարություն եք, թե հասարակ քաղաքացի, ձեզ կործանել է, ձեր երկիրը ծախել է, Հայաստանն էլ է ծախում։
5000 զոհվածի ծնողներին տեսեք ինչ օրն է գցել»,- ասաց տիկին Լիդան։
Նա հուզվեց՝ խոսելով երեկվա դեպքի մասին, երբ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 7-ը մարմնական վնասվածներ են ստացել։
«15 երեխա ողջ-ողջ վառվեցին 21-րդ դարում։ Քոռանաք դուք, աշխարհ՝ ինչի չես քոռացնում այս ստորի։ Մեր երեխաները լքված տանն են վառվել։ Անտեր, անտիրական վառվել են մեր երեխաները։ 5000, 250, 13, 15։ Հերիք չէ սպառվենք, տակը բան չի մնացել, ժողովուրդ»,- բղավում է տիկին Լիդան։
Հարակից հրապարակումներ`
- «Գնում եք տուն, համբուրում ձեր տղաներին, ես, տականքներ, երեխուս քարն եմ համբուրում». «Եռաբլուրում» բռնության ենթարկված ծնողները ՔԿ դիմաց են
- Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների
- Զինվորներից մեկը «Ուրալ»-ով փորձել է քանդել հրդեհվող տան պատը՝ համածառայակիցներին փրկելու համար. ՔԿ
- Նման ողբերգական դեպքը հերթական անգամ ապացուցեց իշխանության քաղաքական պատասխանատվության բացակայությունը․ «Հայաստան» խմբակցություն
- Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին
- «Պատիվ ունեմ». Զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը բանակի նկատմամբ ցուցաբերած հանցավոր անտարբերության հետևանք է
- «Իսկ սահման պահող զինվորը ցրտաշունչ ձմռանը կացարանը տաքացնում է հնամենի վառարանով»
- Էդիկ Բաղդասարյան. Սա երկրորդ դեպքն է, երբ զինվորները վառվում են իրենց կացարաններում
- Ինքնապաշտպանական բնազդով 5 լիտրանոց բենզինով տարան շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
- Դատախազությունը՝ 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած դեպքի մասին
- ՊՆ զորամասի կացարանում հրդեհ է բռնկվել. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան