«Ժողովուրդ». ՆԳՆ նախարարը բյուջեից լրացուցիր գումար է ուզում 50 հաստիքի պահպանման համար
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Գեղարքունիքի մարզում գտնվող զորամասի կացարանում բռնկված հրդեհը պատճառ դարձավ, որ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հարցերը չզեկուցվեն եւ չքննարկվեն:
Օրինակ՝ այդ հարցերից մեկով ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի անվամբ ներկայացված էր «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու մասին հարցը: Այս նախագծով ՆԳՆ-ն բյուջեից լրացուցիչ գումար է ուզում՝ անհրաժեշտ թվով 50 հաստիքների պահպանման ծախսերի ֆինանսավորման համար, քանի որ, հիմնավորման համաձայն, նախատեսված հատկացումների անբավարարության հետեւանքով լրացուցիչ միջոցներ նախատեսելու անհրաժեշտություն է առաջացել:
Նշվում է, թե «Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումների, մոնիտորինգի եւ վերահսկողության իրականացում» միջոցառման գծով ՀՀ պետական բյուջեով հատկացումներ առկա չեն, քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2022թ. դեկտեմբերի 30-ին: Նկատենք, որ ՆԳՆ-ն ունենալու է 50 հաստիքային միավոր, եւ, ըստ հաշվարկների, ամսական կպահանջվի 2 մլն 124 հազար դրամ, տարեկան 25 մլն 488 հազար դրամ, սակայն ներկայացված նախագծով առաջարկվում է ապահովել 6 ամսվա գումարը, որը կազմում է 12 մլն 744 հազար դրամ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա