Ռուբեն Մխիթարյան. Փոխանցեք երկրաշարժի գոտում ծնված Մարուքյան Էդմոնին
Հայտնի պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը գրում է.
«Էս թեմայով մի բան էլ ասեմ, փոխանցեք երկրաշարժի գոտում ծնված Մարուքյան Էդմոնին:
1988-ի երկրաշարժից 3-4 օր անց Լենինական, Սպիտակ ու Կիրովական սկսեցին արագ տեղափոխվել կացարան-մոդուլներ, որոնք հավաքվում էին առավելագույնը 2 օրվա ընթացքում և փաստացի կարողացան մոտ 20 տարի դիմանալ ցրտին, շոգին և կոռոզիային: Էլ չեմ ասում, որ մինչև հիմա մարդիկ ապրում են այդ մոդուլներում, շատերը սեփականաշնորհած որպես սեփական տուն:
Մեր տնակը /ֆիննական մոդուլային/ հայրս ձեռք է բերել 1990-ին և մեկ շաբաթվա ընթացքում ոչ միայն հավաքել է տվել, այլ նաև քաշել է դրա լույսը և ջրամատակարարումը: Այն կանգուն է, հարմար է և ապահով է մինչև հիմա:
Եթե զինվորները նույնիսկ սեպտեմբերից են ապրել այնտեղ, ապա իրենց քանակին մոդուլային կացարանով ապահովելը, որի մոդուլային տեսակը /իտալական/ ներկայացված է տարբեր պաշտոնյաների կողմից հրապարակված նկարներում, դրա ձեռք բերումը, կառուցումը և շահագործման հանձնելը չէր կարող տևել ավելին, քան 2 ամիս, առավել ևս հաշվի առնելով մոտեցող ձմեռը, էլ չեմ ասում, որ ԱՅԴ ՄՈԴՈՒԼՆԵՐԻՑ ԿԱՐԵԼԻ ԷՐ ՊԱՏՎԻՐԵԼ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, որ կոնկրետ մի ինչ-որ շին.կազմակերպություն դա աներ:
Այսինքն սա ոչ թե 2-րդ բանակային կորպուսի ղեկավարության լոկալ թերացումն է, ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՏԱՊԱԼՈՒՄԸ:
Իտալական մոդուլային լինի, թե ռուսական: Դա հիմնավոր զորամաս չէ, դա լեգո է, քանդվող-հավաքվող կառույց: Ու դա կարելի էր անել շաաաաաաաատ վաղուց ու արագ»։
Հարակից հրապարակումներ`
- Զինվորներից մեկը «Ուրալ»-ով փորձել է քանդել հրդեհվող տան պատը՝ համածառայակիցներին փրկելու համար. ՔԿ
- Նման ողբերգական դեպքը հերթական անգամ ապացուցեց իշխանության քաղաքական պատասխանատվության բացակայությունը․ «Հայաստան» խմբակցություն
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Սա է իշխանությունների ասած «N զորամասը»
- Քաղաքացիները պահանջում են Պապիկյանի հրաժարականը
- Ինքնապաշտպանական բնազդով 5 լիտրանոց բենզինով տարան շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
- Դատախազությունը՝ 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած դեպքի մասին