18-20 տարեկան զինվորից 1500 դրամ վերցնելն ավելի շատ կողոպուտ է, քան ծառայության դիմաց վճարի պահանջ․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Մեր գրասենյակ՝ «Հենակետ», զինվոր էր հյուր եկել, տաքսիստը երիտասարդականից Չարենցի փողոց՝ 1 կմ տարածք, 1500 դրամ էր վերցրել։
Համազգեստով զինծառայողից,1 կմ-ի համար 1500 դրամ. ոչ խցանում է եղել, ոչ էլ չնախատեսված դադար, ընդամենը մի քանի րոպեի ճանապարհ։
18-20 տարեկան զինվորից 1500 դրամ վերցնելն ավելի շատ կողոպուտ է, քան ծառայության դիմաց վճարի պահանջ։
Ես շատ շատերին եմ ճանաչում, ովքեր պարտադիր ժամկետային ծառայողներից առհասարակ գումար չեն վերցնում, իսկ մայրուղիներին կանգնում ու անվճար տեղափոխում համազգեստ կրող ծառայողներին, բայց այսպիսի խայտառակ դեպք վաղուց չէի հանդիպել։
Անկախ այս իշխանության հանցավոր անտարբերությունից, բանակի նկատմամբ չընդհատվող կեղտոտ արշավներից, Զինված ուժերում ծառայություն տանող և հատկապես մարտական հերթապահություն կրող մարդիկ, իրենց առաքելությամբ, բոլորիս պատիվն ու արժանապատվությունն են պաշտպանում։
Նրանց նկատմամբ պատշաճ ուշադրությունը ու հարգանքը պետք է լինի հասարակության առաջնային պարտավորությունը։
Պետության դերի ու առաջնահերթություններից դեռ չեմ խոսում, քանի սրանք են իշխանության ճիշտ հակառակն են անելու»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան