Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 57 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, խարդախության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ընտանեկան բռնության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու, ապօրինի ծառահատման, թմրանութի իրացման ու բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու՝ 2-ական, բնակարանային գողության, դրամանենգության, համակարգչային հանցագործության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և ջրային կենդանիներ ապօրինի որսալու կամ ջրային կենդանիներ կամ ջրային բույսեր ապօրինի արդյունահանելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար. 2 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան