«Gangwon-2024» ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերի թալիսմանը Մունչոն է
ՀԱՕԿ-ը ծանոթացնում է Մունչոյի ՝ «Gangwon-2024» ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերի թալիսմանի հետ:
«Ուղիղ մեկ տարի է մնացել պատանեկան սպորտի հերթական՝ չորրորդ մարզահանդեսի բացման արարողությանը: Այդ առթիվ ներկայացվել է թալիսմանը:
Իսկ ով է Մունչուն, որին ստեղծել են Կորեայի երիտասարդները: Նրանց նպատակն է ցույց տալ աշխարհին, որ երիտասարդները կարող են ավելի լավ ապագա կառուցել ՝ խաղաղ գոյակցության և սպորտի միջոցով միասնության հասնելու համար:
Մունչոյի անունը ծագել է կորեերեն «Munchida» բառից, որը նշանակում է «միավորել տարբեր մտքեր և ուժեր»: Ծնվել է ձնագնդիկից, որն օգտագործվել է 2018թ. Փհենչհանի թալիսմանների՝ Սոհորանգի և Բանդաբիի միջև ձնամարտում
Ձյան կռիվներում հաղթողներ կամ պարտվողներ չկան, և Մունչոն բոլորին հորդորում է վայելել խաղերի յուրաքանչյուր պահը:
Թալիսմանը ակնոցներ և շարֆ է կրում, վազում է կրքոտ ու անվախ: Մունչոն միշտ պատրաստ է օգնել կարիքավոր ընկերներին։
Շնորհանդեսին ներկա են եղել պատվավոր դեսպաններ Կիմ Յունան (2010թ. Վանկուվերի օլիմպիական խաղերի գեղասահքի չեմպիոնուհի) և Կիմ Յերին (2018թ. Բուենոս Այրեսի ամառային պատանեկան խաղերի բրեյք-դանսի բրոնզե մեդալակիր)»,- հայտնում են ՀԱՕԿ-ից: