
Հրաձգություն Վրաստանի արևելքում. զոհվել է հինգ մարդ, ևս հինգը գտնվում են հիվանդանոցում
Վրաստանի Սագարեջոյի շրջան բնակելի շենքի բնակարաններից մեկի պատշգամբից հնչած կրակոցների հետևանքով վիրավորների վիճակը կայուն ծանր է։ «Sputnik-Georgia»-ի փոխանցմամբ, այս մասին ասել է «Geo Hospitals» կլինիկայի բժիշկ Մամուկա Օտիաշվիլին։
«Հինգ պացիենտների վիճակն այս փուլում կայուն ծանր է ։ Ընդունվածներից մեկի վիճակը համեմատաբար ծանր է, և այս փուլում կատարվում է վիրահատություն»,- նշել է Օտիաշվիլին։
Հիվանդանոց ընդունված բոլոր մարդիկ, ինչպես ասել է բժիշկը, հրազենային բազմաթիվ վերքեր են ունեցել՝ ստամոքսի և ոտքերի շրջանում։
Նշվում է, որ 48-ամյա տղամարդը բնակարանի պատշգամբից կրակ է բացել բակում գտնվող մարդկանց, իսկ ավելի ուշ՝ դեպքի վայր ժամանած ՆԳՆ աշխատակիցների ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն ՝ զոհվել է հինգ մարդ, այդ թվում ՝ մեկ ոստիկան, ևս հինգը գտնվում են հիվանդանոցում։ Ըստ աղբյուրի՝ մեղադրյալը մահացել է։ Նա, ենթադրաբար, ինքնասպան է եղել։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին