Ղազինյան. Խորհրդարանական ընդդիմության խնդիրն է չշեղվել բուն օրակարգից
ԱԺ նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է.
«Խորհրդարանական ընդդիմության խնդիրն է չշեղվել բուն օրակարգից. Բերձորի միջանցքի շրջափակումն ու երեկ գիշեր տեղի ունեցած ողբերգությունը. իշխանությունը պետք է պատասխան տա այս ամենի համար:
Ոչ մի պարագայում չմտնել Սեյրան Օհանյանի անձի պաշտպանության դաշտ և չարդարանալ, չխոսել քաղաքական հետապնդումների, իրավունքի ու օրինականության, ժողովրդավարության մասին: Դրանք այլևս ակտուալ չեն, եթե որոշել են զրկել անձեռնմխելիությունից, կանեն դա:
Սեյրան Օհանյանն ուժեղ և իմաստուն մարդ է, կհասկանա»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին