Արցախում այսօրվանից գնումներ են կատարում կտրոններով
Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում է, որ ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից մայրաքաղաքի և շրջանների բոլոր խանութներից։
«Տեղեկացնում ենք նաև, որ նշված ապրանքատեսակները առկա են լինելու նաև բոլոր համայնքների խանութներում և կարիք չկա, որպեսզի այս կամ այն համայնքի բնակիչները գնումները կատարեն շրջկենտրոնի կամ մայրաքաղաքի խանութներից։
Ավելորդ քաշքշուկից, կուտակումներից խուսափելու համար,հաշվի առնելով նաև դիզվառելիքի պակասը` ցանկալի է, որպեսզի համայնքի բնակիչները գնումները կատարեն հենց համայնքում գտնվող խանութներից։
Խնդրում և հորդորում ենք գնումները կատարել առանց խուճապի և առանց միմյանց համար արհեստական բարդություններ ստեղծելու։
Հավաստիացնում ենք, որ նշված ապրանքատեսակների քանակը ըստ շնչի տրամադրված կտրոններով ձեռք բերելու դեպքում կբավականացնի բոլորին, ուստի, խուճապի մատնվելու և անհարկի գնումներ կատարելու կարիք չկա»,-նշում են գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից՝ ներկայացնելով մայրաքաղաքում և շրջաններում ապրանքների տրամադրման ժամանակացույցը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հունվարի 18-ից
- Արցախում կտրոնների հատկացման ստույգ ժամկետների մասին կլինի լրացուցիչ հայտարարություն
- Արցախում կտրոնների տրամադրումը կսկսվի հունվարի 17-ից
- Արցախում սկզբնական շրջանում կտրոններով կլինի մակարոնեղենը, բրինձը, շաքարավազը, հնդկաձավարը, ձեթը
- Արցախում օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են կտրոնային համակարգի ներդրման մեխանիզմները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին