Լայմա Վայկուլեն իրեն և Պուգաչովային անվանել է «ճշմարտության մարտիկներ»
Երգչուհի Լայմա Վայկուլեն իսրայելցի լրագրողներին տված փոքրիկ հարցազրույցում նկարագրել է իրեն և Ալլա Պուգաչովային, գրում է «Գազետա.ռու»-ն։
Նրանք մտերիմ ընկերներ են և իրար տեսել են արտասահմանում այն բանից հետո, երբ Պուգաչովան լքեց Ռուսաստանը:
Վայկուլեն իրեն և Պուգաչովային անվանել է «ճշմարտության մարտիկներ»։ «Արդարությունը շատ կարևոր բան է։ Քանի որ ես և Ալլան երկուսս էլ ծնվել ենք Խոյ համաստեղության տակ, մենք չենք կարող անարդար լինել: Մենք տաքարյուն ենք»,- ասել է երգչուհին։
Նա նաև նշել է, որ իր համար միշտ հեշտ է եղել ճշմարտությունն ասելը, սակայն չի թաքցրել, որ բնավորության այս գիծն իր կյանքում մեկ անգամ չէ, որ խանգարել է իրեն։
Փետրվարին Վայկուլեն համերգային ծրագրով ելույթ կունենա Իսրայելի մի քանի քաղաքներում։ Երգչուհին խոստովանել է, որ համերգների համար պարողների կազմում կներգրավվեն Կիևից ժամանած արտիստների։
Հարակից հրապարակումներ`
- Ալլա Պուգաչովան լքել է Ռուսաստանը
- Կրեմլն արձագանքել է Պուգաչովայի կոչին՝ իրեն օտարերկրյա գործակալ ճանաչելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին