«Հրապարակ». Լուրեր են տարածվել, թե հունվարի 20-ին, այսինքն՝ այսօր, ճանապարհը բացվելու է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախում երեկ լուրեր էին տարածվում, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ կայացած Արայիկ Հարությունյանի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը համաձայնության են հանգել, որ հունվարի 20-ին, այսինքն՝ այսօր, ճանապարհը բացվելու է։
Քաղաքական շրջանակներից մեր հարցուփորձի արդյունքում պարզեցինք, որ դա քիչ հավանական է, քանի որ այդ հանդիպումից հետո Արցախի նախագահը փակ քննարկում է ունեցել խորհրդարանի պատգամավորների հետ և փոխանցել, որ Ադրբեջանի պահանջները չի ընդունել, և ճանապարհի բացման հարցն ավելի մշուշոտ է դարձել։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի պահանջներին, ապա դրա մասին արդեն գրել ենք. Ռուբեն Վարդանյանի հեռացում, բանակի ապամոնտաժում, հանքերի շահագործման դադարեցում, ռենտգեն-սկաների տեղադրում և ադրբեջանցի սահմանապահների ներկայություն սահմանային անցակետում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա