Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է. Հայաստանում ԻԻՀ դեսպան
Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սյունիքում լրագրողների հետ ճեպազրույցում՝ ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին՝ վերահաստատելով։
Իրանի ԱԳ նախարարի ավելի վաղ արած հայտարարությունն առ այն, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը:
Դեսպանն ընդգծել է, որ Իրանը հարևանների հետ բոլոր ուղղություններով համագործակցությունը զարգացնելու քաղաքականություն է վարում:
«Հայաստանը մեր հարևան, բարեկամ երկիրն է: Եվ Հայաստանի նկատմամբ էլ նույնպես այդ քաղաքականությունը կա: ԱԳ նախարարն էլ նշել է, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: Եվ Իրանի դիրքորոշումը միշտ այնպես է եղել, որ պետք է հարգվի երկրների անկախությունը, տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Հայաստանինն ու բոլորինը՝ միջազգային օրենքներին համապատասխան»,-ասել է Աբբաս Բադախշան Զոհուրին:
Նա նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը բոլոր ուղղություններով զարգանում է: