Տիգրան Աբրահամյան. Արցախում իրավիճակը վատթարացման նոր դրսևորումներ է ստանում
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախում իրավիճակը վատթարացման նոր դրսևորումներ է ստանում։
Ադրբեջանի միջամտությամբ, Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքի խափանումը գրեթե անլուծելի խնդիրներ է առաջացրել։
Շատ խնդիրներ անլուծելի են, որովհետև մինչ այդ Ադրբեջանը վնասել էր ՀՀ-ից Արցախ մտնող միակ էլեկտրագիծը, իսկ Արցախի ներքին ռեսուրսները ողջ Արցախը շուրջօրյա էլեկտրաէներգիայով ապահովելու հնարավորություն չեն ապահովում։
Եթե գազի առկայության պայմաններում, հովհարային անջատումները տեղի էին ունենում օրվա ընթացքում 4 ժամ, ապա գազի բացակայության պայմաններում՝ բնակչությանը տրվող էլեկտրաէներգիայի ծավալը, էական կրճատվելու է։
Եթե նույնիսկ գազատարի աշխատանքը վերականգնվի, իսկ էլեկտրագծինը՝ ոչ, այդ դեպքում ևս աստիճանաբար բնակչությանը տրվող էլեկտրաէներգիայի ծավալը նվազելու է, բայց ոչ այն դինամիկայով, ինչը նկատելի է գազի բացակայության դեպքում։
Դե պատկերացրեք արցախցիների վիճակը՝ բնակարանների ջեռուցման անմարդկային վիճակից, շարժի հնարավորությունների սահմանափակումից մինչև Արցախի տնտեսության գրեթե կանգառ՝ իր հնարավոր բոլոր ծանր հետևանքներով։
Արցախում գազի, բենզինի, այլ վառելանյութերի ճգնաժամի պատճառով մեքենաների, տարբեր միջոցների շարժը կանգնել է։
Չափազանց ծանր վիճակ է շտապ օգնության, հրշեջ ծառայության և այլ կարևոր ծառայությունների համար։
Երբ այս ամենին էլ գումարում ենք սննդի, դեղորայքի ու մյուս խնդիրները, աղետալի վիճակն ամբողջական է դառնում։
Առկա են մեծ թվով այլ խնդիրներ, որոնք որպես հետևանք առաջ են եկել, սակայն դրսից դրանք տեսանելի չեն՝ հազարավոր աշխատատեղերի կրճատումից մինչև հոգեբանական լուրջ խնդիրներ։
Առանց Ադրբեջանի նկատմամբ լուրջ ճնշման այս խնդիրը կամ չի լուծվի կամ այն կլուծվի ադրբեջանական նախապայմանների բավարարման դեպքում։
Չնայած միջազգային դերակատարների ճնշումների որոշակի չափաբաժնի մեծացմանը, խնդիրը դեռևս չի հանգուցալուծվում, սա նշանակում է, որ այդ ճնշումները դեռևս բավարար արդյունք չեն ապահովում»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը գործում է այնքան, որքան նրան իր քաղաքական կուրսով թույլ է տալիս Հայաստանը.Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Արցախը ևս մեկ լուրջ սպառնալիքի առաջ է կանգնում
- Իրավիճակի հանգուցալուծման խոչընդոտը Հայաստանի գործող իշխանությունն է. Տիգրան Աբրահամյան
- Հայաստանի և Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը գնալով բարդանում է. Տիգրան Աբրահամյան
- Իշխանության բազմաթիվ արշավներից հետո հնարավորություն կա՞ բանակը խելքի բերելու. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանի համար չկա առանձին Արցախի ու Հայաստանի խնդիր
- Արդյո՞ք անելիք ունի շրջափակման և ծանր իրավիճակում հայտնված Արցախը․ Տիգրան Աբրահամյան
- Խնդիրը Հայաստանի իշխանության կազմակերպված անկազմակերպվածության մեջ է. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան