ԱՄՆ-ն 2,5 մլրդ դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթն է հատկացրել Ուկրաինային
ԱՄՆ-ը ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային, որի չափը կկազմի մինչև 2,5 միլիարդ դոլար։ Համապատասխան հուշագիրը, որը ստորագրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իր հերթին Պենտագոնը հայտնել է, որ նոր տրանշի շրջանակներում Վաշինգտոնը Կիևին կփոխանցի 59 Bradley հետևակի մարտական մեքենաներ և 590 հրթիռ դրանց վրա տեղադրված TOW հակատանկային հրթիռային համակարգերի համար, ինչպես նաև 295 հազար 25 մմ տրամաչափի զինամթերք։
Բացի այդ, փաթեթը ներառում է 90 Stryker զրահամեքենա, ութ Avenger հակաօդային պաշտպանության համակարգեր, լրացուցիչ զինամթերք NASAMS զենիթահրթիռային, HIMARS բազմակի արձակման հրթիռային համակարգերի համար և HARM հակառադարային հրթիռներ։
Պենտագոնի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր, ԱՄՆ-ն ավելի քան 26,7 միլիարդ դոլար է հատկացրել Կիևին ռազմական օգնության համար։
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակ տունը հաստատել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու շարունակությունը
- Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային պաշտպանական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին
- Արևմուտքը Ուկրաինային 40 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել. Բլինկեն