Ալեք Բոլդուինին մեղադրանք կառաջադրվի
Դերասան Ալեք Բոլդուինին մեղադրանք կառաջադրվի օպերատոր Գալինա Հաթչինսի չկանխամտածված սպանության համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Մեղադրանքը կներկայացվի նաև զենքի պարագաների մասնագետ Հաննա Գուտիերես-Ռեյդի դեմ։ Սանտա Ֆեի շրջանային դատախազ Մերի Քարմակ-Օլտվիսն ասել է, որ մեղադրանքը կներկայացվի ամսվա վերջին: «Ոչ ոք չի կարող օրենքից վեր լինել, յուրաքանչյուրն արժանի է արդարադատության»,- ասել է նա։
Եթե Բոլդուինին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է մինչև 18 ամիս ազատազրկում և 5 հազար դոլար տուգանք։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 22-ին, Նյու Մեքսիկոյում «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ Բոլդուինը պատահաբար սպանել էր ֆիլմի օպերատորին:
Հարակից հրապարակումներ`
- Ալեք Բոլդուինը և նկարահանումների ժամանակ մահացած օպերատորի ընտանիքը համաձայնության են եկել
- Ալեք Բոլդուինը ողբերգությունից հետո վերադառնում է կինո
- Ալեք Բոլդուինը խոսել է օպերատորին պատահաբար սպանելու մասին
- Դերասան Ալեք Բոլդուինը նկարահանումների ժամանակ սպանել է օպերատորին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան