Այս պահին դեռևս թույլտվություն չկա, որպեսզի այցելենք դեպքի վայր. Արցախէներգոյի փոխտնօրեն
Արցախի Հանրապետությունում էներգետիկ ճգնաժամ է հասունանում: Արցախը սնուցող միակ էլեկտրագծի վթարին հաջորդել է գազի մատակարարման խափանումը: Այս 2 հանգամանքի ըստ էության ոչ պատահական համընկնումը, Արցախի Հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ, խորացրել է արդեն 39 օր շարունակվող շրջափակման հետևանքով ծագած խնդիրները:
«Արցախէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ասում է, որ այսօր Արցախում ինչ արվում է, արվում է ներքին ռեսուրսների հաշվին և հովհարային անջատումները նրա համար են, որպեսզի ունեցած պաշարն արդյունավետ օգտագործեն։
«Մենք գնահատում ենք մեր պաշարների հնարավորությունը, աշխատում ենք գործող արտադրող կայանների հետ, համատեղ որոշում կայացնում, թե ինչ ուղղությամբ առաջ գնալ»,- նշում է նա։
Օրական 4-ժամյա հոսանքազրկման գրաֆիկը դեռ հնարավոր է պահպանել։
Հունվարի 9-ից վթարված Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը վերականգնելու հարցում նորություն չկա։
«Մենք որևէ նորություն չունենք, այս պահին դեռևս թույլտվություն չկա, որպեսզի այցելենք դեպքի վայր»,- ասում է նա՝ միաժամանակ նշում, որ առաջին դեպքն է, երբ միաժամանակ վթարված է էլեկտրագիծը, խաթարված գազամատակարարումը։
Մանրամասն՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում էներգետիկ ճգնաժամն էլ ավելի է խորանում՝ հանգեցնելով օրական 4-ժամյա հոսանքազրկման
- Արցախում վաղվանից անցում կկատարվի հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկի՝ ներկայիս երկու ժամվա փոխարեն
- «ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ»-ն հրապարակել է հովհարային անջատումների գրաֆիկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան