Բենիկը Խլղաթյանը Խորվաթիայում հրաձգության միջազգային մրցաշարում 3-րդ տեղն է գրավել
Խորվաթիայի Օսիեկ քաղաքում այսօր կավարտվի հրաձգության ISSF GRAND PRIX միջազգային մրցաշարը:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, երեկ կրակագիծ ելան ատրճանակավարները: Երևանցի Բենիկ Խլղաթյանը նախնական փուլում /10 մ օդամղիչ ատրճանակ/ զբաղեցրել է ութերորդ տեղը և մտել եզրափակիչ: Լավագույն ությակի պայքարում Բենիկը գերազանցել է սպասելիքները՝ բարձրանալով հինգ աստիճանով և գրավեց երրորդ մրցանակային տեղը:
Այսօր, մրցաշարի վերջին օրը, կրակագիծ կելնեն խառը զույգը /Բենիկ Խլղաթյան- Էլմիրա Կարապետյան/ և հրացանակիր Հրաչիկ Բաբայանը: