ԵՄ-ն հայտարարել է, որ Ուկրաինային արդեն հատկացրել է 50 միլիարդ եվրոյի օգնություն
Եվրամիությունը և անդամ երկրները համատեղ 10 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն են հատկացրել Ուկրաինային: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ելույթ ունենալով Մադրիդում «Նոր տնտեսության ֆորումի» մրցանակաբաշխության ժամանակ։
«Ընդհանուր առմամբ մենք ստացել ենք գրեթե 10 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն»,-ասել է նա։
«Եթե գումարեք այն ամենը, ինչ Եվրոպան արել է Ուկրաինայի համար, ոչ միայն ռազմական աջակցությունը, որը ես եմ առաջ մղել, այլ նաև բոլոր տեսակի տնտեսական, մակրոֆինանսական և հումանիտար օգնությունները, մենք արդեն մոտենում ենք 50 միլիարդ եվրոյին»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ֆոն դեր Լեյեն. ԵՄ-ն փետրվարից 77,000 տոննա բեռ է ուղարկել Ուկրաինա
- ԵՀ ղեկավարն ասել է, որ 2014 թվականից ի վեր ԵՄ-ն Ուկրաինային ֆինանսավորել է 90 միլիարդ եվրոյով
- Զախարովան ՌԴ-ի դեմ Ուկրաինայի պատժամիջոցները անվանել է քաղաքական գրաքննություն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները