Էդգար Ղազարյան. Ադրբեջանա-թուրքական հեղափոխության հիմնական նպատակներից մեկը հայերի բնաջնջումն է, ինչն արվում է
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«Ումից ինչ ենք պահանջում․ դահիճի համար ընդամենը «+15»
Մենք ապրում ենք դժոխքի վերածված մի երկրում, որի ղեկավարը,
- իր իսկ մեղքով հրահրված պատերազմում զոհված զոհերի վիճակագրությունը վարում է «+/- 50»-ի հաշվարկով ու տրամաբանությամբ,
- չի հրապարակում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների վերջնական թվերն ու անունները,
- որևէ ջանք չի գործադրում դեռևս 2020 թվականից մարտի դաշտերում և անտառներում մնացած զոհված զինծառայողների մասունքները գտնելու և հայրենի հողին հանձնելու ուղղությամբ,
- անտարբերության է մատնում երկու տարուց ավել դիահերձարաններում պահվող հայրենիքի զինվորների մասունքների ճանաչման հարցը՝ նետելով այդ մասունքները բետոնե հատակին։
- հանրությունից թաքցնում է գերության մեջ գտնվող քաղաքացիների իրական թիվը,
- չի հրապարակում սեպտեմբերի 13-ին և 14-ին զոհված զինծառայողների թիվն ու անունները,
- մարտի դաշտում է թողնում վերջին պատերազմում զոհված զինվորների աճյունները։
Ադրբեջանա-թուրքական հեղափոխության հիմնական նպատակներից մեկը հայերի բնաջնջումն է, ինչն արվում է հերթով ու կարգով՝ սահմանված գրաֆիկով ու հերթականությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հիմա պետք է կտրականապես դադարեցնել որևէ քաղաքական պրոցես. Էդգար Ղազարյան
- Էդգար Ղազարյան. Իրականում հայ ժողովուրդն ամբողջությամբ է հայտնվել գերության մեջ Նիկոլ Փաշինյանի արյունոտ ճիրաններում
- Էդգար Ղազարյան. Ես պատրաստ չեմ լինել «Փեթակ»-ի Հանրապետության քաղաքացի
- Փաշինյանը խնդրել է, որ ճանապարհը փակի ոչ թե ախուրյանցի Անոն, այլ ադրբեջանցի բնապահպանը. Էդգար Ղազարյան
- Էդգար Ղազարյան. ՀՊՏՀ-ն փակելու որոշումը չի ուշանա
- Էդգար Ղազարյան. Ծիծաղելի վիճակում են հայտնվել դեսպանատների առաջ ակցիաներ կազմակերպող քաղաքացիները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան