Կարեն Խաչանով. «Արցախ, դիմացիր»
Հայկական արմատներով ռուս թենիսիստ, Ռուսաստանի սպորտի վարպետ, Տոկիո 2020-ի արծաթե մեդալակիր Կարեն Խաչանովն իր կարիերայում առաջին անգամ կխաղա Australian Open-ի 1/8 եզրափակիչում։
Երրորդ շրջանի խաղում Խաչանովը 6:3, 6:4, 3:6, 7:6 (11:9) հաշվով հաղթել է ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին։
Հանդիպումը տևել է 3 ժամ 32 րոպե։
Գազետա.ռու-ն գրում է, որ հաջորդ տուրում նա կհանդիպի ճապոնացի Յոշիհիտո Նիշիոկայի հետ։
sports.ru-ն գրում է, որ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջան դուրս գալուց հետո իր աջակցությունն է հայտնել Հայաստանին։
Նա տեսախցիկի վրա գրել է. «Արցախ, դիմացիր»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան