«Հրապարակ». Հրամանատարը տարակուսանք հայտնեց Փաշինյանի շրջանառած վարկածի վերաբերյալ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը հենց առաջին պահից փորձեցին բարդել զինվորների վրա, թե խախտել են անվտանգության կանոնները` վառարանը վառելու համար ավտոբենզին են օգտագործել, ապա 5 լիտրանոց վառվող տարան սպան նետել է կացարանի մեջ։
Սակայն ժամեր անց դասակի հրամանատարը հերքեց՝ ասելով, որ դեպքից ժամեր առաջ է եղել կացարանում, այնտեղ բենզին չի եղել, իսկ վառարանը միշտ վառել են թղթով։ Հրամանատարը նաև տարակուսանք հայտնեց Փաշինյանի շրջանառած վարկածի վերաբերյալ՝ ասելով, որ ինքն իր վարկածն ունի, բայց նպատակահարմար չի համարում խոսել։
Մենք տեղեկացանք, որ սեպտեմբերյան պատերազմի հետևանքով ինժեներասակրավորային վաշտի կացարանը շարքից դուրս է եկել, իսկ այդ 40 քառակուսի մետրանոց շենքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, վարձակալվել է գյուղի բնակիչներից մեկից։ Դեպքի օրը կացարանում եղել է 21 զինծառայող, որոնցից 3-ը հրդեհի ժամանակ դրսում են եղել՝ հերթապահելիս»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա