Մակրոն. Ֆրանսիան առաջիկա յոթ տարում 60%-ով կավելացնի ռազմական հետախուզության ծախսերը
Ֆրանսիայի զինված ուժերի հետախուզական ծախսերը առաջիկա յոթ տարիների ընթացքում կավելանան 60%-ով։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ երկրի հարավ-արևմուտքում գտնվող Մոն-դե-Մարսան բազայում հանրապետության զինված ուժերի հրամանատարության առջև ելույթ ունենալով։
«Հետախուզության բյուջեն առաջիկա յոթ տարիների ընթացքում կավելացվի 60%-ով, մենք նաև կկրկնապատկենք օպերատիվ պահուստի չափը»,-ասել է Մակրոնը, որի ելույթը հեռարձակվել է Ելիսեյան պալատի Twitter-ի էջում։ Երկրի ղեկավարն այս պահին տվյալներ չի ներկայացրել այդ նպատակների համար կատարվող ծախսերի մասին։
Ֆրանսիայի նախագահ նաև հայտարարել է, որ 2024-2030 թվականներին երկրի ռազմական բյուջեն կավելանա մեկ երրորդով՝ և կհասնի մինչև 400 միլիարդ եվրոյի։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում ՀՅԴ երիտասարդներն արգելափակել են ԱԳՆ շենքի մուտքը, Վաշինգտոնում-ում՝ Ադրբեջանի դեսպանատուն տանող փողոցը
- Ֆրանսիան չէ, որ պետք է սահմանի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը. Յաել Բրաուն-Պիվեն
- Ինչու Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը. պարզաբանում է Ֆրանսիայի ԱԺ նախագահը
- Ֆրանսիայի ԱԺ նախագահը Հայաստան է ժամանում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները