Մեծ Բրիտանիայում հետաքննում են վարչապետի ամրագոտի չկապելու միջադեպը
Բրիտանացի իրավապահները հետաքննում են միջադեպը, երբ երկրի վարչապետ Ռիշի Սունակը մեքենայի հետևի նստատեղին առանց ամրագոտու է երթևեկել, հայտնում է Telegraph թերթը։
«Մենք տեղյակ ենք այդ մասին և մենք կուսումնասիրենք այն»,- ասել է Լանկաշիր շրջանի ոստիկանության ներկայացուցիչը:
Սունակն ավելի վաղ Instagram-ում տեղադրել էր տեսանյութ, որում նստած է ընթացող մեքենայի հետևի նստատեղում և պատմում է ավելի քան 100 նախագծերի պետական ֆինանսավորման մասին, որոնց ընդհանուր գումարը կազմում է 2,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ՝ տնտեսությունը խթանելու համար։
Սոցցանցի օգտատերերը նկատել են, որ վարչապետը գնում է առանց ամրագոտու։ Ավելի ուշ Guardian թերթը, վկայակոչելով Դաունինգ սթրիթի ներկայացուցչին, հայտնել է, որ Սունակը ներողություն է խնդրել դրա բացակայության համար։
Սունակի կառավարության կողմից անցկացվող անվտանգության արշավի համաձայն՝ ցանկացած վարորդ կամ ուղևոր, որն ամրագոտի չի կապում, խախտում է օրենքը և ենթակա է տուգանքի՝ մինչև 500 ֆունտ ստեռլինգի չափով։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները