Վրաստանից Ռուսաստան աճել է ավտոմեքենաների վերաարտահանումը
Վրաստանն անցյալ տարի ավելի քան 50%-ով ընդլայնել է առևտրատնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ: Այս մասին գրում է Jnews-ը։
Չնայած, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո երկրու երկրների միջև խզված են դիվանագիտական հարաբերությունները և օկուպացված տարածքների։
Ռուսաստանը Թուրքիայից հետո երկրորդ տեղում է Վրաստանի ամենամեծ առևտրային գործընկերների ցանկում: Վրաստանի և Ռուսաստանի միջև 2022 թվակաին ապրաքաշրջանառությունը կազմել է 2,5մլրդ դոլար:
Ռուսաստանից ներմուծումն, իր հերթին, աճել է 79 տոկոսով և հասել ռեկորդային 1,83 մլրդ դոլարի։ Վրաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 6,8 տոկոսով և կազմել մինչև 651 մլն դոլար։
Անցյալ տարի կտրուկ աճել են Ռուսաստանից Վրաստան մատակարարվող նավթամթերքի, ալյուրի ու ցորենի ծավալները։ Վրաստանից Ռուսաստան առաքումների մեջ ամենամեծ աճը նկատվում է ավտոմեքենաների վերաարտահանման ոլորտում:
Վրաստանից ամենաշատը Ռուսաստան է արտահանվել հետևյալ ապրանքները՝
- գինիներ՝ 161 մլն դոլարի, աճը կազմել է 23 տոկոս,
- ֆեռոհամաձուլվածքներ՝ 109 մլն դոլար, նվազել է 37 տոկոսով,
- թեթև մարդատար մեքենաներ (վերաարտահանում)՝ 76 մլն դոլար, աճը կազմել է՝ 338 տոկոս,
- սպիրտներ՝ 57 մլն դոլար, աճը կազմել է 38 տոկոս,
- հանքային և քաղցրահամ ջրեր՝ 51 մլն դոլար, նվազել է 16 տոկոսով:
Վրաստանն ամենաշատը Ռուսաստանից ներմուծել է հետևյալ ապրանքները՝
- նավթամթերք՝ 623 մլն դոլար, աճը կազմել է 361 տոկոս,
- բնական գազ (ներառյալ ավտոգազ)՝ 112 մլն դոլար, աճը կազմել է 24 տոկոս,
- ալյուր՝ 67 մլն դոլար, աճը կազմել է 478 տոկոս,
- ցորեն՝ 62 մլն դոլար, նվազել է 29 տոկոս,
- ածուխ և նմանատիպ նյութեր՝ 59 մլն դոլար, աճը կազմել է 152 տոկոս:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան