Առավելագույն ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահի վրա. ԱՄՆ կոնգրեսականներ
Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները Բայդենի վարչակազմին կոչ են անում քննարկել արտակարգ իրավիճակում օդային փոխադրումը Լեռնային Ղարաբաղ և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերին ուղղված նամակում, Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն և Աննա Էշուն նշում են.
«Լաչինի միջանցքի վերաբացման ներկա միջազգային ռազմավարությունը պարզապես չի աշխատում: Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանը Արցախից հեռացնելու և նրանց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական և արժանապատիվ ապրելու հնարավորությունից զրկելու համար՝ էթնիկ զտումների հստակ նշան, որը չի կարելի անտեսել»։
Նամակում նաև ասված է. «Լաչինի միջանցքի վերաբացման ներկա միջազգային ռազմավարությունը պարզապես չի գործում։ Չնայած շրջափակման և անմեղ քաղաքացիների վրա ունեցած ողբերգական ազդեցության հստակ փաստագրված ապացույցներին, նախագահ Ալիևը շարունակում է ստել ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը` հայտարարելով, որ շրջափակում չկա: Տագնապալի է նաև այն, որ Ալիևը հայտարարել է, թե Արցախից մեկնելու ճանապարհը բաց է բոլոր նրանց համար, որոնք չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի։
Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանը Արցախից հեռացնելու և նրանց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական և արժանապատիվ ապրելու հնարավորությունից զրկելու համար: Մինչդեռ տարածաշրջանում տեղակայված ռուս խաղաղապահները քիչ բան են արել միջանցքը փակող ադրբեջանցիներին ցրելու կամ իրավիճակը թուլացնելու համար»։
Կոնգրեսականները նաև տեղացիներին օդային օգնություն հասցնելու կոչ են արել և հորդորել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ. «Միացյալ Նահանգները պետք է նաև դիտարկի Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու բոլոր առկա տարբերակները, ներառյալ մատակարարումների հնարավոր օդային փոխադրումը` կանխելու սովի իրական սպառնալիքը:
Բացի այդ, մենք կարծում ենք, որ այս շրջափակման հետևում կանգնած իշխանությունների դեմ այնպիսի պատժամիջոցների կիրառումը, ինչպիսին է Մագնիտսկու պատժամիջոցները, հիմնավորված է և տեղին՝ հաշվի առնելով այն լուրջ վտանգը, որին ներկա պահին բախվում է Արցախի ժողովուրդը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին