Երևան-Արմավիր ճանապարհին մահվան պատճառ դարձած վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ
Հունվարի 20-ին, ժամը 15:50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կմ-ի հատվածում միմյանց են բախվել «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի և «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Քննչական կոմիտեից հայտնում են՝ բախման հետևանքով «Մերսեդես Սպրինտեր» ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և իր 6 ուղևորներն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Սկսված նախաքննության շրջանակում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի։ Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի հանգամանքները, նպաստող պատճառները պարզելու նպատակով։
Ներկա պահի դրությամբ բուժօգնության դիմած քաղաքացիներից 6-ն արդեն դուրս է գրվել, մեկ անձ շարունակում է մնալ բուժհաստատությունում։
ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է.
«Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան