«Ժողովուրդ». Կառավարությունը դեռ չի նորոգում դեռս նախորդ տարվա մարտին փլուզված կամուրջը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երկու ամսից կլրանա մեկ տարին, բայց կառավարությունը դեռ չի նորոգում դեռևս նախորդ տարվա մարտին փլուզված կամուրջը։ Խոսքն Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի մասին է, որն ավելի քան 10 ամիս է, ինչ անանցանելի է։ Նշենք, որ նախորդ տարվա մարտին մի քանի գյուղեր կապող՝ Սև ջուր գետի կամրջի վրա մեծ ճաքեր էին առաջացել, և այդ հատվածով երթևեկությունը մինչև հիմա անհնար է, քանի որ կամուրջը փլուզման վտանգի առաջ է. մի հատվածը ճաքած է:
Այն շրջանցելու նպատակով տեղի բնակիչներն անիվներ են տեղադրել կամրջի վրա ու ժապավենով առանձնացրել երթևեկելի հատվածից: Ե՞րբ են, ի վերջո, սկսվելու կամրջի նորոգման շինաշխատանքները. այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Արմավիրի մարզպետարան: Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը չբարեհաճեց պատասխանել մեր հարցերին:
Թե ինչով է զբաղված մարզպետը, հայտնի չէ, բայց այն, որ իր ղեկավարած մարզում տասից ավելի ամիս է, ինչ փլուզված կամրջի վրայով են մարդիկ երթևեկում, կարծես թե իրեն չի հետաքրքրում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեզ խորհուրդ տվեցին դիմել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ:
Պարզվեց, որ հիմնանորոգման աշխատանքների ձեռք բերման մրցույթը 2022թ. հայտարարվել է, սակայն չի կայացել մրցույթին դիմած միակ մասնակցի կողմից ներկայացված փաստաթղթերում առկա անճշտությունների պատճառով։ Հիմնադրամից հայտնեցին, որ առաջիկայում կհայտարարվի կամրջի հիմնանորոգման նոր մրցույթ. այն կլինի փետրվարին: Հայտնի չէ, թե ինչու են մինչ այժմ շարունակում պաշտոնավարել անգործության մատնված նախարար Գնել Սանոսյանն ու մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:
Նման դանդաղկոտությամբ և բառացիորեն անգործության մատնված՝ ցանկանում են հայ-թուրքական ցամաքային սահմանն այդ հատվածից բացել երրորդ երկրների քաղաքացիների համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա