«Ժողովուրդ». Օհանյանն առայժմ չի կալանավորվի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ՝ բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:
Այսինքն՝ Սեյրան Օհանյանը նախ պետք է զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից, որից հետո նոր միայն նրա նկատմամբ կարող է քրեական հետապնդում իրականացվել:
Նույն օրենքի համաձայն՝ պատգամավորը անձեռնմխելիությունից կարող է զրկվել միայն գրանցված և քվեարկությանը մասնակցած պատգամավորների մեծամասնության որոշմամբ: Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը քննարկվելու է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում, որը մեկնարկելու է փետրվարի 7-ին։
Բանն այն է, որ ԱԺ-ն քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանն համաձայնություն տվել է: Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը՝ սպասվող քառօրյայի ընթացքում: Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:
Հավելենք, որ Օհանյանն առայժմ չի կալանավորվի: Կալանքի համար էլ առանձին պետք է դատախազը մտնի ԱԺ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թեև իշխող ֆրակցիան քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հետ կապված միասնական որոշում դեռ չունի, բայց տեղեկացանք, որ կան պատգամավորներ, որոնք դեմ են այս գործընթացին: Չի բացառվում, սակայն, որ անգամ այս պատգամավորները կողմ քվեարկեն ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալուն, որպեսզի ցույց տան, որ այս հարցում միասնական են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Սեյրան Օհանյանի նկատմամբ քերական հետապնդում հարուցելու միջնորդությունը Փաշինյանը պահել էր երեկվա նման մի աղետի համար
- Վարդապետյանը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ երեք միջնորդագիր է ներկայացրել Ալեն Սիմոնյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան