«Ժողովուրդ». Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի գույքի ուսումնասիրության գործընթացն իրավապահներին խնդրի առաջ է կանգնեցրել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանի գույքն արգելանքի տակ է դրվել, և «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա գույքի ուսումնասիրության գործընթացն իրավապահներին խնդրի առաջ է կանգնեցրել: Չի բացառվում, որ գործը հասնի Սահմանադրական դատարան:
Բանն այն է, որ Կճոյանը հոգևորական է, և Սահմանադրությունը հոգևորականի մասով այլ կարգավորումներ ունի: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Կճոյանն անձամբ դատախազություն չի գնացել, նրա ներկայացուցիչն է ներկայացել։
Իրավապահները հարց են բարձրացրել՝ հոգևորականը չունի եկամուտ, բայց ունի մեծ ծավալների գույք. որտեղի՞ց նրան այդ գույքը: Հոգևորականը բացատրել է, որ դա նա ստացել է որպես հոգևորական նվիրատվություն, իսկ, ահա, իրավապահները հոգևորականին բացատրել են, որ եկեղեցին ասում է, որ այդ նվիրատվությունն իրենը չէ, եկեղեցունն է:
Հիմա բանը հասել է այնտեղ, որ դատախազությունը սպասում է հոգևորականի կողմից ներկայացվող փաստաթղթերին, որոնք կհիմնավորեն, որ Կճոյանի ունեցվածքն օրինական է, և նվիրատվությունն անձամբ իրեն են արել, այլ ոչ թե եկեղեցուն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա