Մասկի գնումից հետո Twitter-ը կորցրել է աշխատակիցների 80 տոկոսը
Իլոն Մասկի վերահսկողության տակ անցնելով Twitter-ը կրճատել է իր աշխատակիցների 80%-ին, և այժմ այնտեղ աշխատում է մոտ 1,3 հազար մարդ, հայտնում է CNBC հեռուստաալիքը։
Սոցիալական ցանցը պահելը և նոր հնարավորություններ ավելացնելը հեշտ չէ կրճատված անձնակազմի համար, ուստի Մասկը, ըստ տեղեկությունների, թույլ է տվել իր մյուս ընկերությունների 130 մասնագետների, այդ թվում՝ Tesla-ի, SpaceX-ի, The Boring Co-ի, օգնել Twitter-ի աշխատակիցներին:
Նշվում է, որ ևս 1,4 հազար մարդ գտնվում է ընկերության աշխատակազմում և ստանում է աշխատավարձ, բայց չի աշխատում։
Ըստ աղբյուրի՝ մինչ Մասկը Twitter-ում աշխատել է 7,5 հազար մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին