Այլևս իմաստ չկա. Չեղարկվել է Շվեդիայի պաշտպանության նախարարի այցը Թուրքիա
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ հունվարի 27-ին իր շվեդ գործընկերոջ այցը երկիր չեղյալ է հայտարարվել, քանի որ «դա այլևս իմաստ չունի», փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը նախատեսում էր Անկարայում քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու Ստոկհոլմի դիմումը, որը Թուրքիան դեռ չի վավերացրել։
«Այն փուլում, որին մենք հասել ենք, հունվարի 27-ին Շվեդիայի պաշտպանության նախարար Յոնսոնի Թուրքիա այցի կարևորությունն ու իմաստն այլևս չկա։ Այդ պատճառով մենք չեղարկեցինք այցը»,- ասել է Աքարը։
Ավելի վաղ Ստոկհոլմում տեղի է ունեցել Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) կողմնակիցների ակցիան, որի ժամանակ թույլ են տվել մի շարք վիրավորական արտահայտություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ: Այդ իրադարձություններից հետո Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը չեղյալ հայտարարեց շվեդ գործընկերոջ՝ Անկարա նախատեսված այցը։
Թուրքիայի նախագահի փաստաբանը բողոքի ակցիայի հետ կապված դիմում է ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն, հարուցվել է քրեական գործ։ Շվեդիայի ԱԳ նախարար հայտարարել է, որ այդ ակցիան կարող է բարդացնել Անկարայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացման գործընթացը։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանին «թիրախավորելու» համար Թուրքիայի ԱԳՆ-ն իր վրդովմունքն է արտահայտել, Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպանը կանչվել է ԱԳՆ
- Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ անդամակցությունը ձգձգվում է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան