Ջորջ Սորոսը 32 մլրդ դոլար է ծախսել ԶԼՄ-ներով իր բաց հասարակության օրակարգը տարածելու համար
Լիբերալ միլիարդատեր Ջորջ Սորոսը կապված է ԱՄՆ-ի և արտերկրի ամենաազդեցիկ լրատվամիջոցների հետ փոխկապակցված խմբերին գումարներ է տրամադրել։ Foxnews-ի փոխանցմամբ, այս մասին փաստում են MRC Business-ի կողմից իրականացված նոր ուսումնասիրության արդյունքները։
Ըստ ուսումնասիրությունն իրականացրած ընկերության վերլուծաբանների, ավելի քան 32 միլիարդ դոլար Սորոսը ծախսել է՝ ամբողջ աշխարհում տարածելու իր «բաց հասարակության» օրակարգը՝ կապված աբորտների, մարքսիստական տնտեսագիտության, հակաամերիկանիզմի, ոստիկանության ֆինանսավորման, բնապահպանական ծայրահեղականության և ԼԳԲՏ ֆանատիզմի վրա:
«Իրականում, Սորոսի ֆինանսավորումն օգնել է նրան կապեր հաստատել Միացյալ Նահանգների և արտերկրի ամենախոշոր լրատվամիջոցների հետ, որոնք ամեն օր միլիոնավոր մարդկանց ուսուցանում ու տարածում են իրենց տեսակետները։ MRC Business-ը պարզել է առնվազն 54 հայտնի մեդիա գործիչների, ովքեր կապված են Սորոսի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների հետ։ Նրանց թվում են NBC Nightly News-ի հաղորդավար Լեսթեր Հոլթը և The Washington Post-ի գործադիր խմբագիր Սալի Բազբին»,-գրում է աղբյուրը:
MRC Business-ը, որը պահպանողական ԶԼՄ-ների հետազոտական կենտրոնի մաս է կազմում, հրապարակել է երեք մասից բաղկացած ուսումնասիրության վերջնական զեկույցը, որը ներկայացնում է Սորոսի ազդեցության չափը միջազգային լրատվամիջոցների վրա:
Հետազոտությունը նախկինում պարզել էր, որ Սորոսը 2016-ից 2020 թվականներին ծախսել է առնվազն 131 միլիոն դոլար՝ ազդելու 253 լրատվամիջոցների խմբերի վրա:
«ԶԼՄ-ների այս ցանցը Սորոսին թույլ է տալիս զգալի ազդեցություն ունենալ լրատվամիջոցների կողմի լուսաբանվող պատմությունների վրա, ինչպես են լուսաբանում այդ պատմությունները և ինչ պատմություններ չեն լուսաբանում», - ասել են MRC Business-ի վերլուծաբաններ Վասկեսը և Շնայդերը: Հետազոտությունը պարզել է առնվազն 54 լրատվամիջոցների գործիչներ, որոնք կապված են Սորոսի դրամական միջոցների հետ, նրանց թվում են նաև Bloomberg News-ի համահիմնադիր Մեթյու Ուինքլերը և CNN-ից՝ Քրիստիան Ամանպուրը:
Սորոսի անվան հետ կապվող կազմակերպություններից ֆինանսավորում ստացել են նաև ABC-ի, CBS-ի, NPR-ը, Bloomberg News-ի, Reuters-ի, The New York Times-ի լրագրողներ, հաղորդավարներ, սյունակագիրներ, խմբագիրներ։
Հարակից հրապարակումներ`
- Սորոսականները խոստանում են իրավաբանորեն վերածնվել այլ տեսքով․Տիգրան Աթանեսյան
- Ալիևը՝ «Ազատության» լրագրողին. Բարևներս Սորոսին
- Ինչո՞ւ է ՀՀ բանկերից Բուխարեստի սորոսական հաշիվներին 2 մլրդ դոլար փոխանցվել. Վոլոդյա Հովհաննիսյան
- Դատարանը վարույթ է ընդունել Սորոսի հիմնադրամի լուծարման պահանջով հայցադիմումը
- Աթանեսյան. Դատարան դիմելու բուն առիթը սորոսական մի երիտասարդի հակազգային գործունեությունն է
- Հայաստանում գործող սորոսական գրասենյակը օֆշորային մի հիմնարկ է. Աթանեսյան
- Սորոս. Ոչ միայն Ուկրաինան, այլև Մոլդովան, Վրաստանը պետք է ԵՄ անդամակցության իրավունք ստանան
- 168 ժամ. Սորոսական աղբյուրներից սնվող ՀԿ-ների ներկայացուցիչներին Փաշինյանը կանչել է իր մոտ
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են