Օհանովի փողոցում գողացած համակարգիչը գտել են
Հունվարի 20-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից՝ Օհանովի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված իր
«Տոյոտա» մակնիշի մեքենայի սրահից գողացել են «Մակբուք» համակարգիչը՝ պատճառելով 600 000 դրամի վնաս:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունն արել էր Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչը: 52-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
Գողոնն առգրավվել է: Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան