Ատոմակայանում 2022 թ-ի հունվար-նոյեմբերին էեկտրաէներգիայի արտադրությունը 50%-ով ավելացել է
2022 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 8 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա`2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 16.8%-ով։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի ատոմային էլեկտրական կայանը (ՀԱԷԿ) 11ամիսներին արտադրել է 2 մլրդ 519.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 50%-ով ավելի է։
Նշված ժամանակահատվածում 4%.5%-ով ավելացել է հողմային էներգիայի արտադրությունը՝ կազմելով 1,5 մլն կՎտ ժամ։ 2021 թվականի հունվար-նոյեմբերին հողմային էներգիայի արտադրությունը կազմել է 1.1 մլն կՎտ ժամ։
Ըստ վիճակագրության՝ ՋԷԿ-երի արտադրությունը տվյալ ժամանակահատվածում ավելացել է 14.3%-ով և կազմել 3 430.0 մլն կՎտ ժամ, արևային էլեկտրակայաններինը՝ 2.8 անգամ և կազմել 227.4 մլն կՎտ ժամ։
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, այստեղ արտադրությունը նվազել է 12.6%-ով և կազմել 1 մլրդ 823.2 մլն կՎտ ժամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան