Շոկոլադի, հրուշակեղենի և պաղպաղակի արտադրությունը շարունակում է նվազել
Շոկոլադի, հրուշակեղենի, ինչպես նաև պաղպաղակի արտադրությունը նվազել են։ Այդ մասին են վկայում վիճակագրական տվյալները։
Panorama.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ 2022 թվականի հունվար-նոյեմբերին շոկոլադի և շաքարե հրուշակեղենի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7.3%-ով՝ կազմելով 7 հազար 971.8 տոննա։ 2021 թվականի հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 8 հազար 597.3 տոննա շոկոլադ։
Տորթերի, հրուշակների (պիրոժնիներ), ալյուրե թարմ (ոչ երկարատև պահման) այլ հրուշակեղենի, թխվածքաբլիթի, մեղրաբլիթի և համանման արտադրատեսակների արտադրությունն էլ նվազել է 37%-ով` կազմելով 7 հազար 758.34 տոննա։
2022թ-ի հունվար-նոյեմբերին 35.6%-ով նվազել է պաղպաղակի արտադրությունը։ Ըստ վիճակագրության՝ այդ ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 8 հազար 753.2 1 լիտր պաղպաղակ, իսկ 2021թ-ի նույն ժամանակահատվածում՝ 13 հազար 592.7 լիտր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան