«Ավրորայի լուսաբացը» շարունակում է փառատոնային արշավը
Պետական ֆինանսական աջակցություն ստացած «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը առաջիկա օրերին մեկը մյուսին հաջորդելով մասնակցելու է միանգամից չորս փառատոնի։
Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ Իտալիայում ֆիլմի պրեմիերան կանցկացվի Տրիեստի կինոփառատոնում /Trieste Film Festival - Alpe Adria Cinema/, ֆիլմը կցուցադրվի Alpe Adria կինոթատրոնում, որին կհաջորդի հանդիպում-քննարկում ռեժիսոր Իննա Սահակյանի և գեղարվեստական ղեկավար Տիգրան Առաքելյանի հետ։
Շվեդիայում ֆիլմի պրեմիերան կանցկացվի Գյոթեբորգի կինոփառատոնի շրջանակում / Göteborg Film Festival/ ինչպես օֆլայն, այնպես էլ առցանց հարթակներում: Ֆիլմի ավստրալիական պրեմիերան կանցկացվի Եվրոպա-Եվրոպա / Europa Europa Film Festival /կինոփառատոնի շրջանակում Մելբուռնում և Սիդնեյում: Ֆինլանդական պրեմիերան կանցկացվի Հելսինկիում՝ վավերագրական ֆիլմերի DocPoint - Helsinki Documentary Film Festival կինոփառատոնում:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆիլմի ստեղծագործական և տեխնիկական կազմին մաղթում է հաղթանակներ ու հաջողություններ:
«Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:
Հարակից հրապարակումներ`
- Շերը ներկա է գտնվել Լոս Անջելեսում «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հատուկ ցուցադրությանը
- «Ավրորայի լուսաբացը»՝ Լավագույն անիմացիոն ֆիլմ
- «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը էկրաններին է
- «Ավրորայի լուսաբացը» հորդոր է՝ չմոռանալու և մերժելու պատմության սարսափելի էջերը
- Ջամիլա Աֆղանին՝ 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր
- «Ավրորայի լուսաբացը»՝ կինոփառատոնից կինոփառատոն
- «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ամերիկյան պրեմիերան կկայանա Լոս Անջելեսի կինոփառատոնի մրցութային ծրագրում
- «Ավրորայի Լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի միջազգային պրեմիերան կկայանա ANNECY-ում
- «Ավրորա» մրցանակի համար ստացվել է 633 առաջադրում 62 երկրից
- 2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա Վենետիկում