Մեծ Բրիտանիայի վարչապետը տուգանվել է ամրագոտի չկապելու համար
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը տուգանվել է ամրագոտին չկապելու համար։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Լանկաշիր շրջանի ոստիկանությունը հայտնել է, որ համապատասխան տեսանյութը հայտնվել է սոցիալական ցանցերում։ Դրանից հետո 42-ամյա քաղաքական գործչին Լոնդոնից առաջարկել են տուգանք վճարել։
Հինգշաբթի օրը՝ հունվարի 19-ին, Լանքաշիր այցելելիս Սունակը սոցիալական ցանցերում տեսանյութ է տեղադրել, որում հայտարարել է տարածաշրջանի տնտեսության մեջ ներդրումների ավելացման մասին։ Սոցցանցի օգտատերերը նկատել են, որ վարչապետը մեքենայում առանց ամրագոտի է։
Ավելի ուշ նրա անունից ներողություն է խնդրել կառավարության ղեկավարի ներկայացուցիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին