Ըստ փորձագետի՝ Գերմանիայում զբաղվածների թիվը մինչև 2030 թվականը կկրճատվի 5 միլիոնով
Գերմանական գործատուների ասոցիացիայի ղեկավար Ռայներ Դուլգերը զգուշացրել է, որ ներկայիս ճգնաժամի ֆոնին Գերմանիայում զբաղվածների թիվը 2030 թվականին կնվազի 5 միլիոնով, ինչն անխուսափելիորեն կվատթարացնի երկրի տնտեսական վիճակը։ Այս կարծիքը նա հայտնել է «Welt am Sonntag» թերթին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մինչև 2030 թվականը աշխատողների թիվը կկրճատվի 5 միլիոնով»,-ասել է Դուլգերը՝ հավելելով, որ դա հնարավոր չէ փոխհատուցել նման մասշտաբով։
Այսպիսով, ըստ նրա, պետությունը ներդրումներից ավելի քիչ հարկեր և մուծումներ կունենա։ Սոցիալական համակարգերը, ըստ Գործատուների ասոցիացիայի ղեկավարի, պետք է ադապտացվեն դրան։ «Մենք չենք կարողանա պահպանել այն բարեկեցությունը, որին սովոր ենք Գերմանիայում», - նշել է Դուլգերը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ պետք է լուրջ վերաբերվել տնտեսական ճգնաժամին։ Նրա խոսքով՝ շատ ընկերություններ կարծում են, որ իրենց գոյությունը վտանգված է, իսկ որոշներն արդեն հայտարարել են սնանկության մասին, քանի որ իրենց բիզնես մոդելն այլևս չի գործում էներգիայի բարձր ծախսերի պատճառով:
«Բացի սուր ճգնաժամից, մենք գտնվում ենք կառուցվածքային փոփոխությունների գործընթացում»,- նշել է Գերմանիայի գործատուների ասոցիացիայի ղեկավարը։
Եվրամիությունում էներգետիկ ճգնաժամը սրվեց հուլիսի սկզբին, երբ Ռուսաստանից գազի մատակարարման առաջին ընդհատումները եղան։ Դրանից հետո Եվրահանձնաժողովը կոչ արեց ԵՄ երկրներին պատրաստվել Ռուսաստանի Դաշնությունից մատակարարումների ամբողջական դադարեցմանը և գործողության մեջ դնել համայնքների կողմից գազի սպառման կամավոր 15 տոկոսով կրճատման ծրագիրը՝ 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայում հաճախակի են դարձել փայտանյութի գողության դեպքերը
- Գործեք հիմա, այլապես սառնարանները դատարկ կմնան. Գերմանիայում խոսում են սննդի հնարավոր դեֆիցիտի մասին