Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս վեց հիվանդ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ վեց հիվանդները տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Հաղորդագրությունում նշված է։
«ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից վեց հիվանդներ՝ «Հղիություն I, 35 շաբաթական, ճարպային փոխանակության խանգարում I աստիճան», «Երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքի աբսցես, իշեմիկ կարդիոմիոնաթիա, սեպտիկ վիճակ», «Ողնաշարի L2-L3 միջողային սկավառակների կրանիալիզացված, սեկվեստրացված ճողվածք, ռադիկուլոթոպիա, սպոնդիլոարթրոզ», «Ազդրոսկրերի գլխիկների երկկողմանի ասեպտիկ նեկրոզ, ստորին վերջույթների մկանային ատրոֆիա արտահայտված ցավային համախտանիշով, ողնաշարի L4-L5 սպոնդիլոդիսցիտ», «Հեմոբլաստոզ՝ սուր լեյկոզ», «Աթերոսկլերոզ, աջ ընդհանուր ազդրային զարկերակի անևրիզմա»ախտորոշումներով, այսօր՝ հունվարի 21- ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ վեց հիվանդները տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 42 հիվանդ»։
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր խաչի միջնորդությամբ վեց հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան
- Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից հիվանդներ են տեղափոխվել Հայաստան
- Արցախից 5 հիվանդ Կարմիր Խաչի միջոցով տեղափոխվել է Երևան
- Կարմիր Խաչի միջնորդությամբ այսօր ևս երեք հիվանդներ Արցախից տեղափոխվել են Հայաստան
- Արցախում վեց հիվանդի վիճակ գնահատվում է ծայրահեղ ծանր
- Արցախից երեք հիվանդներ տեղափոխվել են Հայաստան
- Կարմիր Խաչի ուղեկցությամբ Արցախից երկու հիվանդն տեղափոխվել են Հայաստանի բժշկական կենտրոններ
- Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից երեք հիվանդ այսօր տեղափոխվել են ՀՀ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան