Բալթյան երկրները դիմել են Շոլցին
Բալթյան երկրների արտաքին գործերի նախարարները Գերմանիային կոչ են արել սկսել Leopard տանկերի մատակարարումն Ուկրաինա: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը:
«Մենք՝ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարներս, կոչ ենք անում Գերմանիային հիմա Ուկրաինային տալ Leopard տանկերը: Դա անհրաժեշտ է ռուսական ագրեսիան դադարեցնելու, Ուկրաինային օգնելու և Եվրոպայում խաղաղությունը արագ վերականգնելու համար: Գերմանիան՝ որպես եվրոպական առաջատար տերություն, ունի հատուկ պատասխանատվություն այս հարցում»,- գրել է նա։
Գերմանիայի իշխանություններն առայժմ ձեռնպահ են մնում Կիևին «Leopard 2» մատակարարելուց։ Վերջին օրերին կանցլեր Օլաֆ Շոլցի վրա ճնշումը զգալիորեն ուժեղացել է, ԵՄ պետությունների մի քանի ղեկավարներ հրապարակայնորեն կոչ են արել նրան համաձայնություն տալ այդ հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները