«Հրապարակ». Պատրաստվո՞ւմ են, արդյոք, նիստ անցկացնել Արցախի ԱԺ-ի հետ՝ Լաչինի միջանցքի թեմայով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Թեպետ հունվարի 16-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ամբիոնից հայտարարեց Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի առցանց քննարկում կազմակերպելու մասին, սակայն քանի օր է անցել, բայց նման նախաձեռնություն չեն ցուցաբերել։
Արցախի խորհրդարանից տեղեկացանք, որ ՀՀ ԱԺ-ից իրենց չեն դիմել նման քննարկում անցկացնելու հարցով։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հարցին՝ պատրաստվո՞ւմ են, արդյոք, նիստ անցկացնել Արցախի ԱԺ-ի հետ՝ Լաչինի միջանցքի թեմայով, Սիմոնյանն ասել էր, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ է նախատեսված եղել դեռևս սեպտեմբերին, հիմա միջանցքի փակման պատճառով դա իրագործել չի ստացվի. «Առցանց հանդիպման տարբերակը կարելի է քննարկել: Եթե նման հնարավորություն տեսնում են նաև Արցախի մեր գործընկերները, ապա ինչո՞ւ ոչ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա