Շարժական մամոգրաֆը կգործի Գորիսի պոլիկլինիկայի տարածքում
Մամոգրաֆիայի ազգային ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 12-ից` 2 ամիս տևողությամբ, շարժական մամոգրաֆը գործում է Գորիսի պոլիկլինիկայի տարածքում` 50-69 տարեկան կանանց շրջանում ԱՆՎՃԱՐ մամոգրաֆիկ հետազոտություն իրականացնելու համար։
Այս մասին հիշեցնում են Գորիսի ԲԿ-ից ու մանրամասնում, որ Գորիսի և Գորիսի տարածաշրջանի գյուղական համայնքների 50-69 տարեկան կանայք կարող են այցելել իրենց տարածաքային պոլկլինիկա կամ բուժամբուլատորիա՝ հերթագրվելու համար:
Սկրինինգի արդյունքում բացահայտված խնդիրներ ունեցող կանանց հետագա հետազոտություններն ու բուժումը կիրականացվեն պետպատվերի շրջանակում` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում:
«Հիշե´ք, կրծքագեղձի քաղցկեղի լավագույն կանխարգելումը վաղ ախտորոշումն է և շտապե´ք հերթագրվելու»,-հորդորում են ԲԿ-ից։