Սենոր Հասրաթյան. Համազգային աղետի ընթացքը կանգնեցնելու ճանապարհը մեկն է
Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Երբ Թուրքիան և Ադրբեջանն իրենց հայտարարում են «մեկ ազգ, երկու պետություն», իսկ Հայաստանի օրվա թրքաբարո վարչակարգն՝ իր թուրքահպատակ առաջնորդի գլխավորությամբ սեփական ժողովրդի մի մասին դիտարկում է որպես բեռ և թողնում բախտի քմահճույքին, գնալով՝ հայտնվելու ենք ավելի դժողային իրականության մեջ, քան կանք այսօր...
Երբ որոշ ասունների անասնական ուղեղներում գիշեր ու զոր վարգում է լափելու մղումը և արցախցուն ատելու անբանական ցանկությունը, մենք, ցավոք, պարտադրված ենք լինելու կորցնել նաև Հայրենիքից մնացած այն պատառը, որն ունենք այսօր...
Համազգային աղետի ընթացքը կանգնեցնելու ճանապարհը մեկն է՝ Երկրի կառավարման ղեկը վերադարձնել նրանց, ովքեր ունեն քաղաքական, ռազմական ու դիվանագիտական լուրջ հետագիծ և որոնցից սարսափում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին թշնամին... Իսկ թշնամին սարսափում է նրանից, ում առաջ պարտադրված է եղել տարիներով ծնկել...»։
Հարակից հրապարակումներ`
- Հայտնվելու ենք ավելի դժողային իրականության մեջ, քան կանք այսօր. Սենոր Հասրաթյան
- Տպավորություն է, որ հայը ոչ թե իր, այլ հարևանի երկիրն է կորցնում. Սենոր Հասրաթյան
- Մեր համազգային դժբախտությունների պատճառը նրանք են․ Սենոր Հասրաթյան
- Դո՛ւրս եկեք և մերժե՛ք Արցախը մերժողին․ Սենոր Հասրաթյան
- Սա է նախկինների և ներկանների տարբերությունը․ Սենոր Հասրաթյան
- Միասնական կամքով փորձել նորից վերականգնել հաղթող հայի աղավաղված պատիվն ու հեղինակությունը․ Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյան. Իսկ ամբոխի վերջին հանգրվանը անհասցե գերեզմանն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան